Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի մարտի 31-ի թիվ 1/փ-91 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Հավանության տալ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող՝ Քնարիկ Ռազմիկի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, 07–057–0127-0034 կադաստրային համարի 1350,0 քառ․մետր մակերեսով հողամասից 128,9 քառ․մետր մակերեսով ընդհանուր օգտագործման ճանապարհ արտացոլված հողամասի նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա փոխադրելուն:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։ |