Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվների՝ 2022 թվականի նոյեմբերի 23-ի գրությամբ ներկայացված խնդրանքը՝ համայնքում Սուրբ Ծննդյան կապակցությամբ նվերների ձեռքբերման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և Կոտայքի թեմի առաջնորդարանին հատկացնել 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժի Հայ Առաքելական Սբ․Կաթողիկե եկեղեցու կողմից երեխաների համար Սբ․Ծննդյան նվերների ձեռքբերման համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |