Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Ժենյա Վահրամի Հովհաննիսյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 35-րդ փողոցի թիվ 39 հասցեի տնամերձ հողամասում 2022 թվականի հունիսի 27-ի թիվ 165 շինարարության թույլտվությամբ տրված քարե պարիսպի կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծի և թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի հունվարի 12-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ժենյա Վահրամի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: