Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվների՝ 2023 թվականի հունիսիի 27-ի գրությամբ ներկայացված խնդրանքը՝ Ջրվեժի Հայ Առաքելական Սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից գործող հոգևոր-մշակութային կենտրոնի պարի խմբակի երեխաների համար տարազներ ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և Կոտայքի թեմի առաջնորդարանին հատկացնել 126 000 (մեկ հարյուր քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժի Հայ Առաքելական Սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից գործող հոգևոր-մշակութային կենտրոնի պարի խմբակի երեխաների համար տարազներ ձեռք բերելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |