Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 068-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2025 թվականի N 068-Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արփինե Սուքիասյանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 27-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0014-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 385,2 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան կառուցված օժանդակ շինության՝ --- քառ.մետր և պարիսպի՝ 15,7 քառ.մետր արտաքին մակերեսներով, նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցն իրականացրած անձանց՝ Հայկ և Դավիթ Հրանտի Ավալյանների խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0014-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 385,2 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան կառուցված --- քառ.մետր արտաքին մակերեսով օժանդակ շինության և 15,7 քառ.մետր արտաքին մակերեսով պարիսպի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0014-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 385,2 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան կառուցված --- քառ.մետր արտաքին մակերեսով օժանդակ շինության և 15,7 քառ.մետր արտաքին մակերեսով պարիսպի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Հայկ և Դավիթ Հրանտի Ավալյանների կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0014-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 385,2 քառ.մետր մակերեսով հողամասը ու վրան կառուցված --- քառ.մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 15,7 քառ.մետր արտաքին մակերեսով պարիսպը ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձանց, գնման նախապատվության իրավունքով օտարել Հայկ և Դավիթ Հրանտի Ավալյանների, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 2 632 573 (երկու միլիոն վեց հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր յոթանասուներեք), իսկ հարթակի վաճառքի արժեքը՝ --------(------) Հայաստանի Հանրապետության դրամ:


Կողմ -12

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ

ՀԱՍՈՅԱՆ ՔՅԱԼՈ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner