Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ․
1.Հովհաննես Միքաելի Ենգիբարյանին տալ ջրագծի կառուցման թույլտվություն՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 43-րդ փողոցի թիվ 52 հասցեի (նախկին հասցե՝ Ջրվեժ գյուղի 24-րդ թաղամասիի թիվ 10 հասցե) հողամասում ջրամատակարարումն ապահովելու համար՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հովհաննես Միքաելի Ենգիբարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: