Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 10՝ հերթական նիստի օրակարգը`
1)Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
2)Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
3)2020 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին:
4)Ջրվեժ համայնքի սեփականություն համարվող հողամասերից 2020 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարման առաջարկվող հողամասերի ցուցակը հաստատելու մասին:
5)Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2020 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
6)Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |