Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերը. 1) Ձորաղբյուր - գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, թիվ 21 շենք, 2) Զովք - գյուղ Զովք, Գլխավոր խճուղի, թիվ 16 շենք: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |