Այսօր: Ուրբաթ, 10 Հունվարի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հունվարի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Պետրոս Վոլոդի Առաքելյանի (ծնված՝ 1962 թվականի նոյեմբերի 12-ին), Սվետլանա Շոֆիկի Առաքելյանի (ծնված՝ 1970 թվականի նոյեմբերի 18-ին) և Նունե Պետրոսի Առաքելյանի (ծնված՝ 1990 թվականի հոկտեմբերի 3-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ  սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ գյուղ Զովք 7-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 6 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները  (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 725062 վկայական, տրված 2003 թվականի մարտի 25-ին, «ԿԱԴ ԿՈՆՍԱԼԹԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 25-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024LYTQPN, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 2-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և  «ԿԱԴ ԿՈՆՍԱԼԹԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Պետրոս Վոլոդի Առաքելյանին, Սվետլանա Շոֆիկի Առաքելյանին և Նունե Պետրոսի Առաքելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի, համայնք Ջրվեժ գյուղ Զովք 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2005 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 2 օժանդակ շինությունը՝ 6,7 քառմետր, թիվ 3 բնակելի տունը՝ 66,0 քառ․մետր և թիվ 4 սանհանգույցը՝ 3,0 քառ․մետր արտաքին մակերեսներով։ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Պետրոս Վոլոդի Առաքելյանին, Սվետլանա Շոֆիկի Առաքելյանին և Նունե Պետրոսի Առաքելյանին ընդհանուր համատեղ  սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի, համայնք Ջրվեժ գյուղ Զովք 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1․Պետրոս Վոլոդի Առաքելյանին, Սվետլանա Շոֆիկի Առաքելյանին և Նունե Պետրոսի Առաքելյանին ընդհանուր համատեղ  սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 7-րդ փողոցի 1-իմ նրբանցքի թիվ 6 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2005 թվականին ինքնակամ կառուցված թիվ 2 օժանդակ շինությունը՝ 6,7 քառմետր, թիվ 3 բնակելի տունը՝ 66,0 քառ․մետր և թիվ 4 սանհանգույցը՝ 3,0 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական: 

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105214218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 86 831 (ութանասունվեց հազար ութ հարյուր երեսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մկրտչյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Պետրոս Վոլոդի Առաքելյանին, Սվետլանա Շոֆիկի Առաքելյանին և Նունե Պետրոսի Առաքելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner