Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով և հիմք ընդունելով Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2025 թվականի մայիսի 5-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-05052025-07-0142 որոշումը և հաշվի առնելով քաղաքացի Լուսինե Հարությունի Գրիգորյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 5-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին» թիվ 307-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման նախաբանի 1-ին պարբերությունում «2025MPNRRN, մուտքագրված 2025 թվականի մարտի 5-ին» բառերը փոխարինել «20245LNAFW, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 17-ին» բառերով,
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: