Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 060-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Հայկազ Պողոսյանի կողմից 2024 թվականի ապրիլի 29-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը,  հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի 07-042-0215 կադաստրային ծածկագրով հողամասից 114,73 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև վերը նշված հողամասին կից՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի թիվ 4 հասցեի գույքի սեփականատեր Էդգար Սամուելի Առաքելյանի (հիմք՝ անշարժ գուքյքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04032024-07-0149 վկայական, տրված՝ 2024 թվականի մարտի 04-ին) լիազոր անձ Հարություն Վահեի Գևորգյանի խնդրանքն ու Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի թիվ 3 հասցեի  499,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Ռաֆայել Կառլենի Կարապետյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23062022-07-0167 վկայական, տրված՝ 2022 թվականի հունիսի 23-ին) և Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի թիվ 5 հասցեի 818,3 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Լուսինե Հենրիկի Սիմոնյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29022024-07-0047 վկայական, տրված՝ 2021 թվականի փետրվարի 15-ին) համաձայնություններն այն մասին, որ իրենց հողամասերին կից համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի 07-042-0215 կադաստրային ծածկագրով հողամասից 114,73 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն օտարվի այն փաստացի տիրապետող և օգտագործող Էդգար Սամուելի Առաքելյանին, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի 07-042-0215 կադաստրային ծածկագրով հողամասից 114,73 քառ.մետր քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի 07-042-0215 կադաստրային ծածկագրով հողամասից 114,73 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Էդգար Սամուելի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի թիվ 4 հասցեում գտնվող 600,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի 07-042-0215 կադաստրային ծածկագրով հողամասից 114,73 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 509 608 (հինգ հարյուր ինը հազար վեց հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Էդգար Սամուելի Առաքելյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՐԻԳՈՐ ՍԵՐՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner