Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետով և հաշվի առնելով «ԿԱՌԼԵՆ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Կառլենի Սահակյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել «ԿԱՌԼԵՆ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ տնօրեն Արթուր Կառլենի Սահակյան, շարունակելու սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Լճափի փողոցի թիվ 1/3 հասցեի հողամասում 2024 թվականի հունվարի 23-ի թիվ 012 շինարարության թույլտվությամբ տրված մինչև երկու ստորգետնյա և մինչև յոթ վերգետնյա հարկերով բնակելի համալիրի կառուցման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «ԿԱՌԼԵՆ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Կառլենի Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: