Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ինն մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Էդուարդ Ավետիսի Ավետիսյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Էդուարդ Ավետիսի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 54-րդ փողոցի թիվ 1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 500,0 քառ.մետր մակերեսով թիվ 1 բաժանվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 54-րդ փողոց, թիվ 1/1, թիվ 2 բաժանվող հատվածին՝ 1228,8 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 54-րդ փողոց, թիվ 1:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Էդուարդ Ավետիսի Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: