Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի զեկուցագիրը՝ Վահագն Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Այգեգործական 2-րդ զանգված, 31-րդ թաղամաս, թիվ 9 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0147-0029) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2008-2024 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 37 004 (երեսունյոթ հազար չորս) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 26 336 (քսանվեց հազար երեք հարյուր երեսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 10 668 (տասը հազար վեց հարյուր վաթսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ.
1․Վահագն Արամի Սիմոնյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 16։00-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Վահագն Արամի Սիմոնյանին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։