Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 9՝ հերթական նիստի օրակարգը`
1)Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:
2)Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2022 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
3)«Ձորաղբյուրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
4)Համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 56-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
5)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
6)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
7)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում 2022 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին:
8)Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 56-րդ փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հողամասը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը օտարելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |