Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին դաշտի թիվ 10/1 հասցեի կառուցապատված հողամասի սեփականատեր Իվան Իվանի Իլյինի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Իվան Իվանի Իլյինին սեփականության իրավունքով պատկանող Ձորաղբյուր գյուղի 1-ին դաշտի թիվ 10/1 հասցեի 500,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի թիվ 10/2 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 61,48 քառ.մետր մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով: |