Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը և հաշվի առնելով այն, որ Մելինե Հարությունյանը դիմել Է համայնքապետարան՝ Ջրվեժ համայնքում գործող «Արեգակ» պարային համույթի սաների համերգի համար տարազների ձեռքբերման հարցում ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և «Արեգակ» պարային համույթին հատկացնել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ տարազների ձեռքբերման նպատակով:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |