Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքում գործող «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը դիմել Է համայնքապետարան՝ դպրոցի քիմիա-կենսաբանության լաբորատորիայի համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման հարցում ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածից «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |