Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքի ավագանին որոշում է. «Ջրվեժ համայնքի Զովք գյուղի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 2-րդ փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը՝ 199 873 088 (մեկ հարյուր իննսունինը միլիոն ութ հարյուր յոթանասուներեք հազար ութսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով։ |