Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Նվեր Մարտունի Եգանյանի (ծնված՝ 1978 թվականի մայիսի 17-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնելու համայնքային սեփականություն հանդիսացող 07-057-0359-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 31,2 քառ.մետր մակերեսով հողամասը և տվյալ հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունը՝ 19,72 քառ.մետր մակերեսով ավտոտնակը (հիմք՝ «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 20-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024JWFBAZ, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 25-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի՝ պարզվել է, որ Նվեր Մարտունի Եգանյանը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1 հասցեի հողամասին կից հատվածում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 31,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցել է 19,72 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակ (հիմք՝ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը՝ 2024JWFBAZ):
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով և N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33, 34-րդ կետերով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 5-Ա որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1 հասցեի հողամասի հարևանությամբ, համայնքային սեփականություն հանդիսացող 31,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված 19,72 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ շինությունը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1 հասցեի հողամասի հարևանությամբ գտնվող 31,2 քառ.մետր մակերեսով համայնքային սփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 13-րդ փողոց, թիվ 1/8:
2.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1/8 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 31,0 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված շինությունը՝ 19,72 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, համարել օրինական (կցվում են հողամասի և շինության հատակագծերը):
3.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1/8 հասցեում գտնվող գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
4.Կառույցի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կառույցը ձեռք բերելու նպատակով գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած անձին:
5.Որոշման կատարումը հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։