Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի նոյեմբերի 23-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0122-0044 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 43,8 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան ինքնակամ կառուցված թիվ 1 պարիսպի՝ 9,41 քառ.մետր արտաքին մակերեսով, նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցն իրականացրած անձի՝ Արսեն Միքայելի Ալեքսանյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0122-0044 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 43,8 քառ.մետր մակերեսով հողամասի և վրան ինքնակամ կառուցված 9,41 քառ.մետր արտաքին մակերեսով թիվ 1 պարիսպի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0122-0044 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 43,8 քառ.մետր մակերեսով հողամասի և վրան ինքնակամ կառուցված 9,41 քառ.մետր արտաքին մակերեսով թիվ 1 պարիսպի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Արսեն Միքայելի Ալեքսանյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0122-0044 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 43,8 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան ինքնակամ կառուցված 9,41 քառ.մետր արտաքին մակերեսով թիվ 1 պարիսպը ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձի, գնման նախապատվության իրավունքով օտարելու Արսեն Միքայելի Ալեքսանյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 460 505 (չորս հարյուր վաթսուն հազար հինգ հարյուր հինգ), իսկ 9,41 քառ.մետր մակերեսով պարիսպի վաճառքի արժեքը՝ 51 285 (հիսունմեկ հազար երկու հարյուր ութսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ: