Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 10-ի թիվ 31-Ա որոշումը, Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավարի առաջարկը և հաշվի առնելով քաղաքացի Կարինե Հակոբի Սարգսյանի խնդրանքը՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող գույքը վարձակալությամբ իրեն տրամադրելու մասին, համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին` տրամադրել վարձակալության իրավունքով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 47,82 քառ.մետր (արտաքին մակերեսը՝ 61,22 քառ.մետր) և բնակելի տան սպասարկման 61,22 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19022020-07-0111, տրված 2020 թվականի փետրվարի 19-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020թվականի փետրվարի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը)՝ նախապատվություն տալով կառույցն իրականացրած Կարինե Հակոբի Սարգսյանին՝ 10 (տասը) տարի ժամկետով:
2.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող 61,22 քառ.մետր մակերեսով հողի տարեկան վարձավճարի չափ սահմանել 4 000 (չորս հազար) և 47,82 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 61,22 քառ.մետր) բնակելի տան տարեկան վարձավճարի չափ սահմանել 12 000 (տասներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքները ենթակա են նոտարական վավերացման և պետական գրանցման:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
|