Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով, համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 13-ի թիվ 3 արտահերթ նիստի օրակարգը` 1. Պարտավորություն ստանձնելու մասին: 2. «ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին: |