Այսօր: Երկուշաբթի, 27 Հունվարի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 հունվարի 2025 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Հայրապետ Արծրունու Հայրապետյանի (ծնված՝ 1962 թվականի մայիսի 25-ին) և Հասմիկ Ֆերդինանդի Հայրապետյանի (ծնված՝ 1971 թվականի հուլիսի 13-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել ճանաչել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0070-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի` Հայրապետ Արծրունու Հայրապետյանի և Հասմիկ Ֆերդինանդի Հայրապետյանի կողմից փաստացի օգտագործվող 1238,8 քառ.մետր մակերեսով հողակտորի նկատմամբ և օրինականացնելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0070-0001 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ քաղվածք հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 23-ին տրված թիվ 10 որոշումից, «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աբովյանի տարածքային ներկայացուցչության կողմից 2023 թվականի դեկտեմբերի 26-ին տրված թիվ Աբ-2917/1 արխիվային տեղեկանքը, «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 9-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024U9TDDT, մուտքագրված 2024 թվականի օգոստոսի 7-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Հայրապետ Արծրունու Հայրապետյանին և Հասմիկ Ֆերդինանդի Հայրապետյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0070-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի օգտագործվող մակերեսը կազմում է 1238,8 քառ.մետր` փաստաթղթերում ամրագրված 1200,0 քառ.մետրի փոխարեն և նշված հողակտորում 1991 թվականին ինքնակամ կառուցվել են թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 502,8 քառ․մետր, թիվ 2 մառանը՝ 8,3 քառ.մետր և թիվ 3 պարիսպը՝ 19,7 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 22.1-ին կետերի պահանջներով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայրապետ Արծրունու Հայրապետյանին և Հասմիկ Ֆերդինանդի Հայրապետյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0070-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ճանաչել Հայրապետ Արծրունու Հայրապետյանի և Հասմիկ Ֆերդինանդի Հայրապետյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0070-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի` փաստացի օգտագործվող 1238,8 քառ.մետր մակերեսով հողակտորի նկատմամբ, որն իր կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։

2.Հայրապետ Արծրունու Հայրապետյանին և Հասմիկ Ֆերդինանդի Հայրապետյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0070-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, 7-րդ նրբանցք, թիվ 1: 

3.Հայրապետ Արծրունու Հայրապետյանին և Հասմիկ Ֆերդինանդի Հայրապետյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի  7-րդ նրբանցքի թիվ 1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1991 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 502,8 քառ․մետր, թիվ 2 մառանը՝ 8,3 քառ.մետր և թիվ 3 պարիսպը՝ 19,7 քառ.մետր արտաքին մակերեսներովհամարել օրինական: 

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հայրապետ Արծրունու Հայրապետյանին և Հասմիկ Ֆերդինանդի Հայրապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner