Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արթուր Ապետնակի Մկրտչյանի (ծնված՝ 1965 թվականի հուլիսի 24-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 1-ին թաղամասի թիվ 10 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19062025-07-0038 վկայական, տրված 2025 թվականի հունիսի 19-ին, անհատ ձեռնարկատեր Հայկ Ալեքսանի Ավագյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 16-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Հայկ Ալեքսանի Ավագյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արթուր Ապետնակի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 1-ին թաղամասի թիվ 10 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1990 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 148,51 քառ.մետր արտաքին մակերեսով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 22.1-ին կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արթուր Ապետնակի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 1-ին թաղամասի թիվ 10 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ բնակելի տունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Արթուր Ապետնակի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 1-ին թաղամասի թիվ 10 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1990 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 148,51 քառ.մետր արտաքին մակերեսով, համարել օրինական:
2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արթուր Ապետնակի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: