Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Ռոբերտ Լևոնի Մարգարյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Ռոբերտ Լևոնի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 92 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 191,6 քառ.մետր մակերեսով առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, թիվ 92, առանձնացվող հատվածին՝ 420,4 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Ազատության փողոց, թիվ 92/1:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Ռոբերտ Լևոնի Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: