Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի պահանջով և հիմք ընդունելով քաղաքացի Ռուզաննա Էդիկի Բադալյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասից կամովին հրաժարվելու մասին, որոշում եմ.
1.Քաղաքացի Ռուզաննա Էդիկի Բադալյանի կողմից կամովին հրաժարված Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0331-0046 կադաստրային ծածկագրով 0.00236 հա. մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել համայնքային սեփականության իրավունքը:
2.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ իրավունքների պետական գրանցման համար։