Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերով և հիմք ընդունելով քաղաքացի Գրիգոր Մամիկոնի Աբրահամյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Ուժը կորցրած ճանաչել Ջրվեժ համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 12-ի « Գրիգոր Մամիկոնի Աբրահամյանին ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու մասին» N 177-Ա որոշումը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գրիգոր Մամիկոնի Աբրահամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: