Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 դեկտեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Բագրատ Պարույրի Գեղամյանի (ծնված՝ 1956 թվականի հուլիսի 29-ին) և Էլմիրա Ռազմիկի Գեղամյանի (ծնված՝ 1965 թվականի հուլիսի 13-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ  սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 11-րդ փողոցի թիվ 31 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները  (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1617017 վկայական, տրված 2004 թվականի հուլիսի 12-ին, «ԳԵՈԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 20-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024LPAEJ3, մուտքագրված 2024 թվականի նոյեմբերի 20-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Բագրատ Պարույրի Գեղամյանին և Էլմիրա Ռազմիկի Գեղամյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի, համայնք Ջրվեժ գյուղ Զովք 11-րդ փողոցի թիվ 31 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2008 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ 114,7 քառմետր  արտաքին մակերեսներով։ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արման Վալտերի Հովակիմյանին և Շաքե Արթուրի Հովակիմյանին ընդհանուր համատեղ  սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 11-րդ փողոցի թիվ 31 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1․Բագրատ Պարույրի Գեղամյանին և Էլմիրա Ռազմիկի Գեղամյանին ընդհանուր համատեղ  սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 11-րդ փողոցի թիվ 31 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2008 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ 114,7 քառմետր արտաքին մակերեսով, համարել օրինական: 

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105214218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 138 673 (մեկ հարյուր երեսունութ հազար վեց հարյուր յոթանասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մկրտչյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Բագրատ Պարույրի Գեղամյանին և Էլմիրա Ռազմիկի Գեղամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner