Այսօր: Կիրակի, 6 Հուլիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հոկտեմբերի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Մարտին Ալբերտի Գևորգյանի (ծնված՝ 1962 թվականի հունվարի 6-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0006-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունը (հիմք՝ հողի սեփականության իրավունքի պետական ակտ թիվ 045331, տրված 1996 թվականի ապրիլի 22-ին, անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023CKQEPH, մուտքագրված 2023 թվականի հոկտեմբերի 6-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Մարտին Ալբերտի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0006-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1992 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 ավտոտնակը՝ 48,1 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Մարտին Ալբերտի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0006-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ ավտոտնակը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Մարտին Ալբերտի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0006-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 7-րդ փողոց, թիվ 23/1: 

2.Մարտին Ալբերտի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 7-րդ փողոցի թիվ 23/1 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1992 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 ավտոտնակը՝ 48,1 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական: 

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մարտին Ալբերտի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner