Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով Ջրվեժի Հայ Առաքելական Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվների՝ 2024 թվականի փետրվարի 5-ի գրությամբ ներկայացված խնդրանքը՝ համայնքի անապահով ընտանիքների երեխաների ուսուցումը կազմակերպելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և Կոտայքի թեմի առաջնորդարանին հատկացնել 1 440 000 (մեկ միլիոն չորս հարյուր քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժի Հայ Առաքելական Սուրբ․Կաթողիկե եկեղեցու կողմից համայնքի անապահով ընտանիքների երեխաների ուսուցումը կազմակերպելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |