Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Նաիրա Նորիկի Հարությունյանի (ծնված՝ 1952 թվականի հունիսի 8-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 2774,8 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը (հիմք՝ 2025 թվականի փետրվարի 19–ին տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-19022025-07-0002 որոշում, «ԿԱԴԻՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 8–ին կազմված հատակագիծ), որտեղ հիմնել է այգի, ավելի բարձրարժեք հողատեսքի՝ այգու փոխադրելու մասին:
Տեղում կատարած ուսումնասիրությունից ելնելով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջով, որոշում եմ.
1.Նաիրա Նորիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 2774,8 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ հնդավոր այգու:
2.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման առաջին կետում նշված գյուղատնտեսական նշանակության վարելահողից ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու նկատմամբ և պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։