Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1. «ԿԱՌԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 9/1 հասցեի արտադրամասի գազաֆիկացման աշխատանքների կատարման համար շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «ԿԱՌԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: