Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների համար հավելավճարի կիրառման կարգը և չափը հաստատելու մասին» N 56-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետում «3 %-ի չափով» բառերը փոխարինել «5 %-ի չափով» բառերով,
2)որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 3-րդ կետում «7 %-ի չափով» բառերը փոխարինել «5 %-ի չափով» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից: |