Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Աիդա Գագիկի Գագիկյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 5-րդ թաղամասի թիվ 2/2 հասցեի հողամասում 2022 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 330 շինարարության թույլտվությամբ տրված սանհանգույցի, հարթակի կառուցման,մետաղական շարժական տնակի տեղադրման և պարիսպի ձևափոխման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի հունիսի 28-ը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աիդա Գագիկի Գագիկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: