Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի թիվ 45 տան բնակիչ Գայանե Սևանի Մելքումյանը վերջերս տարել է վիրահատություն՝ աջ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոտեզավորում ախտորոշմամբ, ներկայումս գտնվում է ստացիոնար բուժման մեջ, երկարատև բուժման կարիք ունի և ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով դիմել է համայնքապետարան՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, համայնքի ավագանին որոշում է.
1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի թիվ 45 տան բնակիչ Գայանե Սևանի Մելքումյանին ցուցաբերել ֆինանսական աջակցություն՝ 100 000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով՝ ծախսն իրականացնելով համայնքի բյուջեի «Սոցիալական օգնություն ընտանիքներին» ծրագրից:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
|