Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է․ 1.Սահմանել Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2023 թվականի տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի։
2.Սահմանել Ջրվեժ համայնքում 2023 թվականի տեղական վճարների գծով արտոնությունները՝ համաձայն N 2 հավելվածի։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։ |