Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Ջրվեժ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 61-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման առաջին կետի առաջին ենթակետի «բ» պարբերությունում «416,879.0» թիվը փոխարինել «419,530.1» թվով, «գ» պարբերությունում` «116,350.0» թիվը փոխարինել «119,001.1» թվով.
2)որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ հատվածներում կատարել փոփոխություններ, համաձայն NN 1-3 հավելվածների:
|