Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 նոյեմբերի 2023 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Գոհար Գուրգենի Նուրիջանյանի (ծնված՝ 1959 թվականի սեպտեմբերի 15-ին) լիազոր ներկայացուցիչ Անդրանիկ Հրաչիկի Նուրիջանյանի (ծնված՝ 1996 թվականի ապրիլի 10-ինՋրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնելու սեփականության իրավունքով Գոհար Գուրգենի Նուրիջանյանին պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 25-րդ թաղամասի թիվ 15 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1618561 վկայական, տրված 2003 թվականի օգոստոսի 29-ին, «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի փետրվարի 24-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 202389NGFY, մուտքագրված 2023 թվականի փետրվարի 26-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Գոհար Գուրգենի Նուրիջանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 25-րդ թաղամասի թիվ 15 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2014 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 476,0 քառմետր, թիվ 2 հենապատը՝ 1,6 քառ.մետր և թիվ 3 պարիսպը՝ ընդհանուր 10,8 քառ.մետր արտաքին մակերեսներով։ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գոհար Գուրգենի Նուրիջանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 25-րդ թաղամասի թիվ 15 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Գոհար Գուրգենի Նուրիջանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 25-րդ թաղամասի թիվ 15 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 44-րդ փողոց, թիվ 70: 

2.
Գոհար Գուրգենի Նուրիջանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 70 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2014 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 476,0 քառմետր, թիվ 2 հենապատը՝ 1,6 քառ.մետր և թիվ 3 պարիսպը՝ ընդհանուր 10,8 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական: 

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 317 374 (մեկ միլիոն երեք հարյուր տասնյոթ հազար երեք հարյուր յոթանասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գոհար Գուրգենի Նուրիջանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner