Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Հայկ և Սեդրակ Երզնկյաններին, Նարինե Մանուկյանին՝ շարունակելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 191-րդ թաղամասի թիվ 20 հասցեի հողամասում 2023 թվականի հուլիսի 26-ի թիվ 162 շինարարության թույլտվությամբ տրված կիսանկուղային հարկով երկհարկանի բնակելի տան կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2027 թվականի փետրվարի 27-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հայկ և Սեդրակ Երզնկյաններին, Նարինե Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: