Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով, որոշում եմ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Վահան Խաչատրյանին 2025 թվականի ապրիլի 1-ից Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 25-րդ փողոցի թիվ 1/1 հասցեում զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով:
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ անհատ ձեռնարկատեր Վահան Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։