Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 նոյեմբերի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Գայանե Ժորայի Բաղդասարյանի (ծնված՝ 1973 թվականի սեպտեմբերի 10-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնելու համայնքային սեփականություն հանդիսացող 07-057-0003-0026 և 07-057-0003-0046 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերից ընդհանուր 25,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և տվյալ հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունը՝ ավտոտնակը (հիմք՝ անհատ ձեռնարկատեր Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից 2024 թվականի մարտի 12-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024T2NQEK, մուտքագրված 2024 թվականի մարտի 13-ին):  

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի՝ պարզվել է, որ Գայանե Ժորայի Բաղդասարյանը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1 հասցեի հողամասին կից հատվածում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցել է 11,0 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակ (հիմք՝ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը՝ 2024T2NQEK): 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով և N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33, 34-րդ կետերով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31 և 50-րդ կետերով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 07-ի թիվ 130-Ա որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի 1 հասցեի հողամասի հարևանությամբ, համայնքային սեփականություն հանդիսացող 25,1 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված 11,0 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ շինությունը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1 հասցեի հողամասի հարևանությամբ գտնվող 25,1 քառ.մետր մակերեսով համայնքային սփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 13-րդ փողոց, թիվ 1/9:

2.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1/9 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 25,1 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված շինությունը՝ 11,0 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, համարել օրինական (կցվում են հողամասի և շինության հատակագծերը): 

3.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1/9 հասցեում գտնվող գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

4.Կառույցի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կառույցը ձեռք բերելու նպատակով գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած անձին:

5.Որոշման կատարումը հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գրիգոր Սերոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner