Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերի պահանջներով, որոշում եմ․
1․Թույլատրել «Ջի Էմ Քոմփանի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, տնօրեն՝ Ջոն Մկրտչյան, Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 22-րդ փողոց, թիվ 3/7 հասցեում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով, ինչպես նաև տալ ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն:
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ տնտեսվարող սուբյեկտին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: