Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հունվարի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ռաֆի Խաչիկի Մարտիրոսյանի Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0335–0150 կադաստրային համարի 0,06387 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրելու բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով  բնակելի կառուցապատում իրականացնելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23082024-07-0194, տրված 2024 թվականի օգոստոսի 23-ին):

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշումը, որոշում եմ.

1.Ռաֆի Խաչիկի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0335–0150 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը` 0,06387 հա մակերեսով, փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար:

2.Ռաֆի Խաչիկի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0335–0150 կադաստրային համարի 0,06387 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 3-րդ թաղամաս, թիվ 5/10:

3.Առաջարկել  Ռաֆի Խաչիկի Մարտիրոսյանին՝ Ջրվեժ համայնքի բյուջեի 900105228176 հաշվին վճարելու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 6 699 516 (վեց միլիոն վեց հարյուր իննսունինը հազար հինգ հարյուր տասնվեց) Հայաստանի Հանրապետության դրամ:

4.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները:

5.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:

6.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին`սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

7.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:

8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ռաֆի Խաչիկի Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հուսիկ Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner