Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի պահանջներով, հիմք ընդունելով «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից 2021 թվականի օգոստոսի 9-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծերը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների 1227,0 քառ.մետր և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 94,6 քառ.մետր մակերեսներով հողակտորների նկատմամբ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող արդյունաբերության՝ ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների 1227,0 քառ.մետր և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 94,6 քառ.մետր մակերեսներով հողակտորների նկատմամբ
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասերի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: |