Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Արմեն Գրիգորի Մելքումյանին և Տաթևիկ Արծրունի Միքաելյանին շարունակելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 4-րդ փողոցի թիվ 53 հասցեի հողամասում 2023 թվականի մայիսի 04-ի թիվ 081 շինարարության թույլտվությամբ տրված ամառային խոհանոցի և լողավազանի կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Գրիգորի Մելքումյանին և Տաթևիկ Արծրունի Միքաելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: