Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող Ազատության փողոցի թիվ 17, Բանակի փողոցի թիվ 2, Բանակի փողոցի թիվ 2/1, Բանակի փողոցի թիվ 4 և Անտառային փողոցի թիվ 2 և Անտառային փողոցի թիվ 2/1 հասցեներում գտնվող գույքը՝ (նախկին հանրակացարանների շենքերը) վերագրանցվել են, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքային սեփականության հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող Ազատության փողոցի թիվ 17, Բանակի փողոցի թիվ 2, Բանակի փողոցի թիվ 2/1, Բանակի փողոցի թիվ 4 և Անտառային փողոցի թիվ 2 հասցեներում գտնվող բնակելի տները և Անտառային փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը՝ նախկին հանրակացարանները և համապատասխան հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրել՝ հետևյալ տարեկան վարձավճարի չափով՝
1)բնակելի տան յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝ 200,0 (երկու հարյուր) դրամ,
2)հողամասի յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝ 50,0 (հիսուն) դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրվանից:
|