Այսօր: Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 նոյեմբերի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Լաուրա Սերոբի Մարգարյանի (ծնված՝ 1942 թվականի մայիսի 01-ին), Հայկ Աղվանի Մարգարյանի (ծնված՝ 1974 թվականի հունիսի 20-ին) և Նիկոլ Աղվանի Մարգարյանի (ծնված՝ 1970 թվականի փետրվարի 04-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել ճանաչել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0012-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի` Լաուրա Սերոբի Մարգարյանի, Հայկ և Նիկոլ Աղվանի Մարգարյանների կողմից փաստացի օգտագործվող 1551,37 քառ.մետր մակերեսով հողակտորի նկատմամբ և օրինականացնելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0012-0003 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, վավերացված 2005 թվականի սեպտեմբերի 7-ին, «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի մայիսի 13-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024R9FTB7, մուտքագրված 2024 թվականի մայիսի 11-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից  կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Լաուրա Սերոբի Մարգարյանին, Հայկ և Նիկոլ Աղվանի Մարգարյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0012-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի օգտագործվող հողամասի մակերեսը կազմում է 1551,37 քառ.մետր` փաստաթղթերում ամրագրված 1500,0 քառ.մետր մակերեսի փոխարեն և նշված հողակտորում 1990 թվականին ինքնակամ կառուցվել են թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 166,77 քառ․մետր, թիվ 2 ծածկը՝ 39,14 քառ.մետր, թիվ 3 ավտոտնակը՝ 18,0 քառ.մետր, թիվ 4 օժանդակ շինությունը՝ 70,43, թիվ 5, 6 պարիսպները՝ ընդհանուր 25,43 քառ.մետր արտաքին մակերեսներով։

Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 22.1-րդ կետերի պահանջներով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լաուրա Սերոբի Մարգարյանին, Հայկ և Նիկոլ Աղվանի Մարգարյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0012-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ճանաչել Լաուրա Սերոբի Մարգարյանի, Հայկ և Նիկոլ Աղվանի Մարգարյանների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0012-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի` փաստացի օգտագործվող 1551,37 քառ.մետր մակերեսով հողակտորի նկատմամբ, որն իր կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։

2.Լաուրա Սերոբի Մարգարյանին, Հայկ և Նիկոլ Աղվանի Մարգարյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0012-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Շինարարների փողոց, թիվ 11: 

3.Լաուրա Սերոբի Մարգարյանին, Հայկ և Նիկոլ Աղվանի Մարգարյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Շինարարների փողոցի թիվ 11 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1990 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 166,77 քառ․մետր, թիվ 2 ծածկը՝ 39,14 քառ.մետր,  թիվ 3 ավտոտնակը՝ 18,0 քառ.մետր, թիվ 4 օժանդակ շինությունը՝ 70,43, թիվ 5, 6 պարիսպները՝ ընդհանուր 25,43 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական: 

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Լաուրա Սերոբի Մարգարյանին, Հայկ և Նիկոլ Աղվանի Մարգարյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner