Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 6-ի թիվ 168 որոշումը, 1997 թվականի մարտի 28-ի N 544-2 սեփականաշնորհման պայմանագիրը, համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշումը և «ՍԻԳՆԱԼ» բաց բաժնետիրական ընկերության տնօրենի դիմումը, համայնքի ավագանին որոշում է. 1.«ՍԻԳՆԱԼ» բաց բաժնետիրական ընկերությանը մշտական օգտագործման իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող 0,62 հա մակերեսով հողատարածքն ընդլայնել 0,2086 հա մակերեսով բնակավայրի խառը կառուցապատման հողատարածքով՝ մշտական օգտագործման իրավունքով:
2.Համայնքի ղեկավարի տեղակալին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների ապահովումը: |