Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ և 124-րդ կետերով և հաշվի առնելով քաղաքացի Շուշանիկ Օնիկի Գևորգյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Ալբերտ և Գեղամ Սարգսյաններին, Շուշանիկ Գևորգյանին՝ շարունակելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 45-րդ փողոցի թիվ 13 հասցեի հողամասում 2020 թվականի մայիսի 18-ի թիվ 37 շինարարության թույլտվությամբ տրված մանսարդային հարկով մեկ հարկանի բնակելի տան, ավտոտնակի կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծային փաստաթղթերի և թույլտվության ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի մարտի 31-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ալբերտ և Գեղամ Սարգսյաններին, Շուշանիկ Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: